
Պնդելով, թե 2018-ից Հայաստանը լրիվ անկախ ու ինքնուրույն քաղաքականություն է վարում՝ ի տարբերություն նախկինի, երբ ամեն քայլի համար ռուսներից թույլտվություն էր վերցնում՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն հայտարարել է, թե Արցախում տեղի ունեցածը նաև դրա հետևանքն էր. ռուսները չհանդուրժեցին Նիկոլի ինքնուրույնությունը:
Գագոն փորձել է Արցախի կորուստը, հայ ժողովրդի ողբերգությունը վերածել Նիկոլի համար քաղաքական կապիտալի: Իբր չկրողանալով «մաչո» Նիկոլի հախից գալ՝ Մոսկվան ի վերջո ստիպված է եղել այդ հանդուգն արարածին պատժել Արցախի կորստով: Սյսինքն՝ ըստ Գագոյի՝ Արցախը ոչ թե Նիկոլն է ծախել 15 մլրդ դոլարով, այլ ռուսներն են մեզ վատություն արել:
Եվրոպայում Արցախը Ադրբեջանի մաս հռչակելու վերաբերյալ տեղեկությունը ռուսներն իրականում մամուլից են իմացել, և այդ մասին Պուտինն է հայտարարել: Գագոն գիտի՞ այդ պատմությունը: Կամ ո՞րն էր Նիկոլի մաչոյության դրսևորումը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատորովին խայտառակե՞լը: Եթե այդքան մաչո էր ու չէր կարևորւմ ՌԴ-ին, ապա ինչո՞ւ էր Սիրիա զորք ուղարկում՝ հակադրվելով Արևմուտքին:
Արցախի կորուստը հայրենիքի վաճառքի հետևանք է, գինն էլ 15 մլրդ դոլար է, որ հաջողությամբ արտերկրում Աննան տեղաբաշխել է, ինչի մասին հրաշալիորեն Գագոն տեղյակ է, բայց քանի որ անբարոյական է, թեման մանիպուլացնում է: