Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական կողմի նպատակը հենց խուճապ և անհանգստություն առաջացնելն է, և, իհարկե, երբ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակոցներին:

«Սա առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է: Ցավոք սրտի, կրկնվում են այդպիսի դեպքերը, մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք՝ այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությա՞մբ են եղել, թե գուցե պատահական, թե գուցե այլ հանգամանքներում: Քրեական գործերի քննությունից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն»,- ասաց նա:

Հարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ էսկալացիայի վտանգ կա, նաև ՌԴ պաշտպանության նախարարն է նման բան ասել, իսկ ՀՀ իշխանությունը վստահեցնում է՝ նման բան չկա, ինչո՞ւ են այսքան տարբեր տեսակետները, նա ասաց. «Բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ ՀՀ իշխանությունն ասում է այն, ինչը որ կա և դրա համար պատասխան է տալիս, իսկ որևէ գերտերության հայտարարություն կամ այլ բան չես կարող ասել ինչ հիմքեր ունի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել