Ermenihaber.am-ը գրում է․
Նիդերլանդների ընդդիմության ճամբարի «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը Twitter-ում սկանդալային գրառում է արել, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցեում և թուրքական լրատվամիջոցներում։
Վիլդերսը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ծաղրանկար, որը ծաղրում է թե Էրդողանին և թե նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ–AKP) կուսակցությանը։ Հոլանդացի քաղաքական գործիչն իր հրապարակած ծաղրանկարին կից գրառում է արել՝ Էրդողանին անվանելով տեռորիստ։
Վիլդերսն ավելի վաղ մեկ այլ սկադնալային գրառում էր արել՝ նշելով․ «Ովքեր սիրում են Էրդողանին, թող չքվեն այս երկրից»։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է հրապարկված ծաղրանկարին։ Twitter–ում նա գրել է, որ մուսուլմանների համար Եվրոպան աստիճանաբար վերածվում է ավելի վտանգավոր վայրի։