Կազանյան փաստաթուղթը չընդունվեց Ադրբեջանի կողմից: Բանակցային գործընթացի այդ փուլն էլ տապալելուց հետո Ալիևը սանձազերծեց երկու պատերազմ:
Ալիևի կողմից իրականացված ապակառուցողական քայլերը, ուժի կիրառման սպառնալիքը, 2016-ին հրահրած պատերազմը, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները, հայաֆոբիան, կիրառվող ակնհայտ շանտաժը Հայաստանի, Արցախի և միջազգային դերակատարների նկատմամբ չարժանացան պատշաճ և համարժեք արձագանքի նույն ՄԽ համանախագահների կողմից անգամ:
Այս ամենն Ալիևին բերեց ամենաթողության զգացողություն և իր ահռելի դերն ունեցավ Ալիևի կողմից այս պատերազմը նախաձեռնելու հարցում:
Ամենաթողությունը, անպատասխանատվությունը և սեփական իշխանության համար մոլագար պայքարը Ալիևի հերթական արյունոտ արկածախնդրության և պատերազմի ընթացքում նրա ցինիկ պահվածքի հիմքում են:
Արդյունքում, եթե Ալիևը չպատժվի, բացի տարաբնույթ ծանր խնդիրներից, աշխարհի բոլոր բռնապետերի համար սա կլինի նախադեպ՝ սնող նրանց ախորժակն ու անառողջ բանականությունը:
Արցախի անկախությունը ժամ առաջ պետք է ճանաչվի միջազգային դերակատարների կողմից…
Ալիևը պետք է պատժվի...
Արցախը պետք է ապրի, շենացվի և զարգանա...
«Տողերի արանքում»՝ Երևանից...
Կից նյութն այստեղ՝ Ադրբեջանի ցինիզմին միջազգային հանրության պատասխանը պետք է լինի մեկը՝ Արցախի անկախության ճանաչումը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)