Armeniasputnik.am-ը գրում է.

«Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու է Լեռնային Ղարաբաղում հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վերջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը, որտեղ մեկնաբանել է նախկինում արած իր հայտարարությունը` «Արցախը հայաստան է, և վերջ»։

«Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ արտասահմանյան լրատվամիջոցներում ու միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացվում է որպես տարածքային վեճ, մինչդեռ այն մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայությունը 1988 թվականից գտնվում է գոյութենական վտանգի առաջ։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել