Մահացել է Թուրքիայի միլլի մեջլիսի` իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր, թուրքերի ամենասիրելի «հայ» Մարգար Եսայանը։
Գրող, հրապարակախոս Եսայանը մի քանի տարի է արդեն ինչ տառապում էր ծանր հիվանդությամբ։
Թե ինչպիսի գործունեություն էր ծավալում Եսայանը Թուրքիայում Հայկական հարցի վերաբերյալ, հուսամ գիտեք ինքներդ։

Հ.Գ. Մարգար Եսայանը 1915 թ. ապրիլին հայ մտավորականներին ձերբակալելու և մահվան աքսորելու ցուցակը կազմած հայ դավաճան Վահե Իհսանի (Եսայան-նրան «Նեմեսիս» գործողության շրջանակներում սպանել է հայ անվանի վրիժառու Արշավիր Շիրակյանը) ժառանգներից է:

Image may contain: 2 people, people standing

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել