Տարոն Մարգարյանի շրջապատը շարունակում է զարմացնել իր ոչ ադեկվատ վարքով: Ի պատասխան ilur կայքի սկանդալային բացահայտման (օգտվելով էլեկտրոնային ռեգիստրից եւ ԿԸՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվությունից, փաստաթղթերով ապացուցել է, որ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սարգսյան Ռոբերտի կողմից եւ մի քանի տարի անց այն փոխանցվել է Տարոն Մարգարյանին), Մարգարյանի աներորդին՝ Ռոբերտ Սարգսյանը հայտարարել է.
«Կայքը ստում է, որ ՍՊԸ-ն մերն է: Մենք «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հետ ընդհանրապես կապ չունենք: Եթե կայքն ապացուցի, որ դա մերն ա, ես դատի կտամ նրան, ով որ տրամադրել ա փաստաթղթեր ու ասել ա, որ դա մերն ա»:
Համաձայնվեք, ուղղակի «փառահեղ» պատասխան է, այսինքն, Ռոբերտ Աներձագ Սարգսյանի ասածից եզրակացնում ենք, որ նա պատրաստվում է հայցով դիմել դատարան ոչ թե կայքին՝ զրպարտության համար պատժելու վերաբերյալ, այլ «նրան, ով որ տրամադրել ա փաստաթղթեր ու ասել ա, որ դա մերն ա», այսինքն՝ էլեկտրոնային ռեգիստրից եւ ԿԸՀ-ին, որոնց բաց հասանելիության տիրույթում գտնվող նյութերի շնորհիվ ilur.am-ը ապացուցել է (իսկ որ ապացուցել է, դա փաստ է), որ Ռոբերտ Սարգսյանը «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ի հիմնադիրն է և որ նա այն փոխանցել է Տարոն Մարգարյանին:
Համաձայնվեք, զավեշտալի կլինի տեսնել, թե ի՞նչ իրավաբանական ձևակերպում կունենա «Մենք դեմ ենք, որ մեզ ստելուց բռանցնեն» իրավիճակը: