Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում զինվորականների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ։ Այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել է Թուրքիան, մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությանը, թե ընդունելի է հակամարտության ռազմական լուծումը։ Ցավոք, Թուրքիան դա կարողացավ անել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որը Բաքուն ձեռնարկում է այդ հակամարտությունը լուծելու համար», - ասել է Զախարովան:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել