Panorama.am-ը գրում է․

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ երկրի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա ընտանիքը ամենամեծ «աղետն են, որ հասել է մեր ժողովրդին»։ Այս մասին գրում է almasdarnews-ը՝ հղում անելով թուրքական ընդդիմադիր Zaman թերթին:

Դավութօղլուն, որը նախկինում Էրդողանի ամենամոտ մարդկանցից էր ու զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի, հետո` վարչապետի պաշտոնը՝ մինչև հրաժարականը, ասել է, որ Էրդողանի` իշխանության մնալու ցանկությունը ստիպում է նրան չհապաղել, ստեղծել անբնական քաղաքական դաշինքներ, ինչպիսին է դաշինքն ազգայնական կուսակցության և մեկ այլ ձախ շարժման՝ Դոլտ Բահչելիի գլխավորած ազգային շարժման և Դոգո Բրինչիկի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել