Այսօր հումանիտար հրադադարի հաստատումից առաջ, Ադրբեջանի զինված ուժերը (որը հետո պարզվեց, որ թուրքիայի ԶՈւ հատուկ ջոկատայիններն էին. սա առանձին քննարկման թեմա է) փորձել են դիվերսիոն և հետախուզական ներթափանցում իրականացնել Հադրութ քաղաքի ուղղությամբ: Նկատենք, որ խոսքը այն նույն Հադրութի մասին է, որն, ըստ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունների, հայտնվել է ադրբեջանական բանակի լիակատար վերահսկողության ներքո: Ստացվում է, որ հասարակության առջև իրեն վերջնական չխայտառակելու համար Ալիևը նպատակ էր հետապնդում ցանկացած գնով վերահսկողություն հաստատել Հադրութ քաղաքի վրա, սակայն նրանց զորքերը բախվելով հայկական ուժերի համառ դիմադրությանը հետ են շպրտվել:

Հիմա դժվար է պատկերացնել Ալիևի հիասթափության և հուսահատության աստիճանը, քանի որ նա պարտված է երեք ֆրոնտում՝ ռազմի դաշտում, քաղաքական ասպարեզում, և այս ամենին գումարվում է բողոքի ալիքի հասունացումը սեփական ժողովրդի մեջ, որոնք բողոքում են, որ 14 օրվա ընթացքում իրենց բանակը շոշափելի արդյունքի չի հասել, և այժմ, եթե պարզվի, որ Ալիևի կողմից հայտարարված ազատագրված տարածքները դեռ գտնվում են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ, դժվար կլինի կասեցնել բողոքի ալիքը և Ալիևի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել