Բանակցե՞լ, թե՞ շարունակել պարտվել...

Հաշվի առնելով ռազմական գործողությունների ընթացքը՝ հրադադարը, բնականաբար, չի բխում Ալիևի շահերից: Չէ՞ որ նա արդեն հայտարարել է ազատագրված որոշ տարածքների, մասնավորապես՝ Ջաբրայիլ և Հադրութ քաղաքների մասին:

Մարդասիրական հրադադարի միջոցով, փաստորեն, ադրբեջանական կողմը ժամանակ է շահում, որպեսզի կարողանա որոշել իր գործողությունների հետագա ընթացքը՝ նստել բանակցությունների սեղանի շո՞ւրջ, թե՞/կամ վերադասավորվել և շարունակել ռազմական գործողությունները, որոնք 14 օրվա ընթացքում նշանակալի արդյունք չտվեցին Ադրբեջանին՝ բացառությամբ հսկայական քանակի անձնակազմի և ռազմական տեխնիկայի կորստի, որն էլ իր հերթին չի կարող չազդել բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա: Կարճ ասած՝ 14 օրում ադրբեջանական կողմը «վաստակեց» բարոյալքված բանակ: Алиев не останавливайся, позорься до конца...

Չի կարելի բացառել նաև, որ սեփական հասարակությանը գոնե որոշակի հաջողություն ներկայացնելու համար Ալիևը համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները՝ ներկայացնելով հրադադարը՝ որպես միջազգային հանրության պահանջ: Արդեն այսօր, որպեսզի իր ժողովրդին բացատրի, թե ինչու Հադրութը իրենց ձեռքում չէ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ հայկական ուժերը Խոջալուի ուղղությամբ գնդակոծում են Հադրութը: Այսպիսով՝ նրանք ապագայում փորձում են արդարանալ այն փաստով, որ ադրբեջանական ուժերը ստիպված էին նահանջել այս քաղաքից:

Այնուամենայնիվ, #հաղթելուենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել