Ռուսաստանը նավթային նոր սիրավեպ է սկսել Ադրբեջանի հետ` Ափշերոնի ափին: Պուտինը պատրաստվում է այդ եւ մնացյալ հարցերով մեկնել Ադրբեջան: Բա մի չգնա՞: տեսնի իր տված զենքը ոնց են տեղավորել, ոնց է այն կրակելու Հայաստանի վրա: 
Բայց ամենահետաքրքիրն այս պահին այլ բան է. ստորագրելու է՞ Պուտին Վ-ն` նախագահի ընդդիմադիր թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի` Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարականի դիմումը:
Բանն այն է, որ եթե չստորագրի, օսկարակիր ազերին ստիպված կլինի նստել Կանադայի յուր բնակարանի վերանդայում, նայել ու նայել իր «Անապատի սպիտակ արեւը» ու որոշել, թե ով է Պուտինի ամենասիրելի կին Գյուլչիզարը:
Ասել է, եթե Կաբաեւիայի ամենասիրելի տղամարդ-չեկիստ Վովան չստորագրի Ռուստամի բարաթը, ապա քյորփա Ալիեւը ժողովրդավարից  «հինգ րոպեն պակաս» կկարողանա ընտրվել նախագահ` գրեթե ժողովրդավարական ընտրություններում, որովհետեւ այս պահին Իբրհիմբեկովը ադրբեջանական ընդդիմության միակ եւ եզակի թեկնածուն է: 
Ընդդիմությունն ըստ ամենյանի այդ ժամանակ չի կարողանա վերակազմակեպվել: Ու չեկիստ Վովան անգնահատելի ծառայություն մատուցած կլինի Սահակաշվիլուց կմշտված, Բատկայից սիրուհիացված Մեհրիբանի մոտ ամուսին աշխատող Ալիեւ-պուճուրին:
Իսկ եթե Ալիեւ-պուճուրկը իրեն լավ չպահի, ապա չեկիստորեն կպատժվի... Վովայից: 
Իբրահիմբեկովը կժամանի Ադրբեջան, Ալիեւը ստիպված կլինի ձերբակալել նրան... դառնալով խան, դիկտատոր` արաբական գարնանն արժանի պերսոն` թքելով փայտիկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել