Armtimes.com-ը գրում է․
«Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը». Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու մտադրության մասին հարցին՝ ՀՀ գերագույն հրամանատարը ընդգծել է՝ «Հայաստանի զինված ուժերը ունակ են պաշտպանել երկրի անվտանգությունը»:
Ինչո՞ւ է Հայաստանը ըստ էության հրաժարվում այս փուլում ՀԱՊԿ-ին դիմելուց, ինչո՞ւ է ձգտում ստեղծված իրավիճակը սեփական բանակի ուժերով լուծել: Այս կապակցությամբ ՀԺ-ի հետ զրույցում իր մեկնաբանությունն է ներկայացրել քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը:
«Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել բավական մեծ գաղափարական փոփոխություն եւ մեր քաղաքական վերնախավը պատրաստ է բոլորովին այլ կերպ տեսնելու Հայաստանի զարգացումը: Այլեւս արդիական չէ այն թեզը, թե Հայաստանը այնպիսի անօգնական կազմավորում է, որ դրան միանգամից կարող են կլանել շրջապատող թշնամիները, եւ մեր փրկությունը կարող է ապահովել արտաքին որեւէ ուժ, այդ թվում Ռուսաստանը»,- ասաց քաղաքագետը:
Նրա համոզմամբ՝ այդ թեզերը տարիներ շարունակ որպես գործիք օգտագործվել են մեր դեմ՝ ստիպելու համար անել այնպիսի քայլեր, որոնք դեմ են մեր ինքիշխանությանը, մեր շահերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ