Artsakhpress.am-ը գրում է․
Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ, և դա վերջին մի քանի ամիսների ու տարիների ընթացքում չի ձևավորվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քիչ առաջ «Արցախ/Տեղեկատվական շտաբ»-ում կայացած բրիֆինգի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ հետագայում հնարավորություն կլինի ավելի մանրամասն ներկայացնելու պանթյուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում:
«Մենք համարում ենք, որ տարածաշրջանում Թուրքիան վաղուց անթաքույց իր շահագրգռվածությունն է հայտնում, և նրանց զինվորականների ու ավիացիայի մասնակցությունը դրա վառ ապացույցն է»,- նշել է Ա. Հանրապետության Նախագահը:
Նյութի աղբյուր՝ https://artsakhpress.am/arm/news/133292/?fbclid=IwAR2houOgzEEmQsXqU5VmnakizS7LvGXGI7R7OelOBRbqKgTsl02QJG94wBM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել