Ժողովուրդ ջան, էն որ Նիկոլը քաղաքականապես գրեթե անգրագետ է, դա անզեն աչքով էլ է երևում։ Այն որ նա իր անհեռատես և չմտածված քայլերով այսօր մեզ թողեց գրեթե մենակ դա ևս փաստ է։ Բայց մենք չենք շարժվելու "իննադ արա էլերին, քամակդ տուր գելերին" հիմար և անհեռանկարային սկզբունքով։ Էսօր դրված է հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը։ Էդ հարցը լուծենք, նոր Նիկոլին կկանչենք մեր բոլոր հարցերի ու իրա արած-չարածների պատասխանները տալու։
Էսօր լրիվ ուրիշ վիճակ է, հար և նման 100 տարի առաջ եղածին։ Էսօր մենք նոր, ավելի ծանր Սարդարապատի ու Ղարաքիլիսայի առաջ ենք կանգնած։ Էսօր մենք կարող ենք անցնել կամ որակապես նոր, ավելի բարձր քաղաքական լինելիության մակարդակի, կամ էլ կարող ենք դադարել․․․ լինել։
Կոչ եմ անում ստեղծել ուղեղային կենտրոն և ազգի (և մեր բարեկամների) ամբողջ մտավոր ներուժը ուղղել հայ ժողովրդի առջև ծառացած ծանրագույն խնդիրների շուտափույթ լուծման արդյունավետ ուղիների որոնման վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել