Armtimes.com-ը գրում է․

Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով արդեն 2 օր շարունակվող թեժ մարտերը շարունակում են մնալ միջազգային կառույցների ու տարբեր երկրների ուշադրության կենտրոնում:

Արդեն իսկ հակամարտությանն անդրադարձել եւ համերաշխության, կրակի դադարեցման եւ բանակցային սեղան վերադառնալու մասին կոչեր են հնչեցրել ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ու նախագահ Դոնալդ Թրամփը, մի շարք կոնգրեսականներ,  ՌԴ Արտաքին գործերի նախարարությունն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի վարչապետը, ինչպես նաեւ ԱԽ քարտուղարը, Պետդումայի ղեկավարը, Ֆրանսիացի պատգամավորները, ԱԳՆ-ն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կառավարությունը, խորհրդարանի առանձին պատգամավորներ եւ կանցլեր Անգելա Մերկելը, Բելառուսի իշխանությունները, պաշտոնական Հունաստանը, Բրազիլիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը,  Իսպանիան, իտալիան, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եւ այլք:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել