ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
• Երեկվա ադրբեջանական մի ապատեղեկատվության հիման վրա ասեմ, թե ինչու չարժե ամեն պահի կառչած սպասել և պահանջել ռազմատեղագրական լուրեր, առավել ևս՝ ադրբեջանական տեղեկությունների ստուգման նպատակով։
• Նրանց ասելով՝ իբր իրենց կողմից «ազատագրվել էր» Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի գյուղը (դեղին)։ Իրականում առավելագույնը, որ նրանց հաջողվել էր, մի տանկի ուժով հասնել մինչև Կարախանբեյլիի առաջնագծի մեր դիրքերից մեկը (սպիտակ գիծ), որն, ինչպես տեսնում եք խտանկարից, 4 կմ հեռու է բուն գյուղատեղիից։
• Ամեն այսօրինակ լուրը հերքելը կամ հաստատելը տեղեկատվական ռեսուրս կարող է տանել՝ մեզ շեղելով հիմնական տեղեկատվական խնդրից, այն է՝ սեփական բնակչությանը ներկայացնել ՀԱՄԱՊԱՐՓԱԿ իրավիճակը, ոչ թե դրա արագ փոփոխվող միկրոմանրամասները, և օտարերկրյա լսարանին հասցնել մեր ՈՒՂԵՐՁՆԵՐԸ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել