Ermenihaber.am-ը գրում է․
Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչը Twitter-ում գրառում է արել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ։
Ընդդիմադիր գործիչը միացել է թուրքական իշխանական շրջանակների կողմից անընդհատ հնչող ադրբեջանամետ հայտարարություններին՝ հայտնելով որ «իրենք եղբայրական Ադրբեջանի կողքին են»։
«Խստորեն դատապարտում են Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի հարձակումը»,- գրել է Օզչոքը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել