Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքական լրատվամիջոցներում տարածվում է մի տեսանյութ՝ վերնագրված  «Anadolu» գործակալության անձնակազմը մահից է փրկվել»:

Ըստ տեսանյութի՝ Ադրբեջանում աշխատող թուրքական պետական լրատվական գործակալության  լրագրողները, վազելով գալիս նստում են մեքենա, որպեսզի արագ հեռանան տվյալ վայրից։ Տեսանյութի մեջ ասում են, որ «հայերը մեզ էլ հարվածեցին. արկն ընկավ մեզանից 200 մետր հեռու»: 

Ուշագրավ է, որ դեպքի վայրում երևում են խաղաղ բնակիչներ, որոնք ի տարբերություն խուճապահար մեքենայով հեռացող թուրք լրագրողների՝ հանգիստ զբաղված են իրենց  առօրյա գործերով, ինչից կարելի է ենթադրել, որ արկն ընկել է քաղաքացիական բնակավայրից բավական հեռու տարածության վրա: 

Տեսանյութում ավելի ուշ երևում է նաև մեքենաների կուտակում, ինչը տարհանման տպավորություն է թողում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել