Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ տեղեկատվական պատերազմի նպատակները կամաց-կամաց ի հայտ են գալիս։ «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Էլխան Շահինօղլուն օրեր առաջ ասել էր, որ «հայկական ծագմամբ շուրջ 750 սիրիացիներ, որոնք գտնվում են ահաբեկչական YPG-ի վերահսկողության տակ, արդեն վերաբնակեցվել են Լեռնային Ղարաբաղում»: Կայծակնային արագությամբ այս «սենսիացիոն լուրը» տարածում գտավ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական մեդիադաշտում, թարգմանվեց տարբեր լեզուներով, և սկսեցին տարածել։
Այս անհեթեթություն տարածող «քաղաքագետն» անցնել է հաջորդ քայլին և պնդում է, որ պետք է անհապաղ ստեղծել թուրք-ադրբեջանական համատեղ լեգեոններ, և դեռ ավելի հեռուն գնացող պնդումներ անում։
«Մեզ ինչն է խանգարում այժմ ստեղծել թյուրքական լեգեոն: Մեր բանակին զուգահեռ մենք կարող ենք հազարավոր մարդկանց հավաքել թյուրքալեզու երկրներից, այդ թվում՝ բարեկամ երկրներից, որոնք ցանկանում են կռվել Ադրբեջանի համար: Արևմտյան երկրները նույնպես ունեն այս պրակտիկան, որոնք ունեն նաև բանակ, բայց նաև լեգեոններ և գործընկերային հարաբերություններ կիսառազմական կազմակերպությունների հետ: Իրենց լեգեոններում տարբեր երկրների քաղաքացիները ծառայում են պայմանագրային հիմունքներով և կատարում են ամենաբարդ խնդիրները բարձր աշխատավարձի դիմաց: Մենք էլ կարող ենք դա անել: Այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, մենք ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը միայնակ չէ»:
Ադրբեջանում արդեն սկսել են նաև ակնարկել, որ Թուրքիան ունի բավարար հիմքեր, որպեսզի հակահաբեկչական գործողություններ սկսի Արցախի տարածքում։ Ես վաղուց ասում էի, որ այս տեսակ հրապարակումներին, հայտարարություններին մենք պետք է կտրուկ հերքող հայտարարություններով հանդես գանք, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի միակ նպատկան այսօր այն է, որ Հայաստանին ճանաչեն ահաբեկչության հետ կապ ունեցող երկիր և լեգիտիմացնեն իրենց նախատեսվող ռազմական գործողությունները։