Ալիևն ասում է, որ վերելակում Նիկոլը խնդրել է սահմանին չկրակել ու իրեն ժամանակ տալ, մինչև երկրի ներսում հարցերը լուծի, հետո Ադրբեջանի ժողովրդին ձեռնտու տարբերակ կքննարկի։ Ադրբեջանական մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը պաշտոնանկությունից հետո հանդիպել է Ալիևի բանագնացին, և քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկներ (հակահայ)։ Նիկոլ Փաշինյանն էս ամենին պատասխանում է, թե՝ կոմպրոմատների լեզվով հետս մի խոսեք, ես էլ կոմպրոմատ ունեմ։ Հա, լավ է, որ դու էլ ասելիք ունես, բայց ինչո՞ւ չես ասում, թե նման բան չի եղել․․․ Ստացվում է, որ մենք ուզում ենք ադրբեջանական կողմի հրապարակումները լուրջ չընդունել, իսկ իրենք, պարզվում է, սրանից ազնիվ են։

Այսքանից հետո իշխանությունը պարտավոր է հայտարարել, որ նման բան չի եղել, Ալիևի հետ էդ կարգի ստոր բան չի քննարկել, Խառատյան Արսենը չի քննարկել նման թեմա, այլապես վարչապետը պարտավոր է հրաժարական տալ։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի Փաշինյանով էլ, Հայաստանից բանագնացով էլ։ Այն, ինչ կատարվել է ժողովրդի թիկունքում ու չի հերքվում, կոչվում է ԴԱ-ՎԱ-ՃԱ-ՆՈւԹ-ՅՈւՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել