ՍԴ-ն հունիս ամսից չի աշխատել, էդքան գործ, էդքան չլուծված հարց կուտակած՝ 3 օր նախագահ է ընտրում, ու պարզվում է՝ դեռ երկար քննելու բան ունի։ Սրանից ավելի մեծ ճգնաժամը ո՞րն է։ Ու էս ամենի պատճառն այն է, որ իշխանությունը նախ էդ կառույցը քանդեց՝ իր ուզած մարդկանցով լցնելու համար, հիմա էլ, հերիք չէ, որ իր սրտի թեկնածուներին է տարել ՍԴ, նաև չի թողնում՝ աշխատեն, ինքն է դրսից որոշում, թե ով պետք է լինի այդ կառույցի նախագահը, փոխնախագահը։ Էս ճգնաժամը դեռ շատ երկար է խորանալու, այլևս երաշխիք չկա, որ Սահմանադրական դատարանում հանգիստ կկարողանան կենտրոնանալ իրենց բուն աշխատանքի վրա․ վաղը ի՞նչ իմանաս, թե ինչով կհանձնարարեն ՍԴ նախագահին զբաղվել։ Բա մարդկանց պաշտոն են տվել, հիմա էլ արդեն պետք է հանձնարարեն անցնել նիկոլական թիմի օրակարգին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել