Երբ պարզ դարձավ, որ վարչապետի գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերը բարձրացվել են, վարչապետն անհապաղ արձագանքեց նորությանը և Դավոսից ուղիղ միացմամբ մեկնաբանեց այդ լուրը։
Իլհամ Ալիևը օրեր առաջ հայտարարեց, որ Փաշինյանը իրենից Դուշանբեում «ժամանակ էր խնդրել ներքաղաքական կյանքում իր դիրքերն ամրապնդելու համար»: Իսկ երեկ Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանը ՄԱԿ-ի ամբիոնից անվանեց «Հարավային Կովկասում խաղաղության հիմնական խոչընդոտ»:
Բայց երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը լռում է։ Միգուցե, այնուամենայնիվ, առաջնահերթությունները սխա՞լ են ընտրվել վարչապետի կողմից, և նա չի արձագանքում այն ամենին, ինչը պետք է որ մեկնաբաներ։
Լենինը սխալ էր. «ամեն խոհարարուհի չէ», որ կարող է պետություն ղեկավարել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100000269270005/posts/3527759697242971/?extid=YhG5CKAHS0NpFFAe&d=n
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել