Analitik.am-ը գրում է.

Առողջապահական ոլորտի մասով կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված է: Այս մասին հայտարարել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ դա միայն իր ղեկավարած ոլորտի խնդիրը չէ, ամբողջ ազգաբնակչության խնդիրն է:

Թորոսյանը նշել է, որ ինքն իհարկե վերադառնում է՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Հիշեցնենք՝ ավելի վաղ խոսակցություններ կային, որ արձակուրդի գնացած Արսեն Թորոսյանը չի վերադառնալու, քանի որ պաշտոնանկ է արվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել