Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վաշինգտոնում ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև: Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը $10.000-ի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությունը» նախապատրաստելիս և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:

Ըստ մեր աղբյուրների՝ հայկական հարցերով Միացյալ Նահանգներում ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ դատի հանձնախումբը (ANCA) եւ Ամերիկայի հայկական համագումարը (AAA), այս որոշման մասին իմացել են մամուլից։

Դժվար է պատկերացնել նաեւ, որ նման խորհուրդ կարող էր տալ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատունը, որը լավ տեղյակ է, որ թեեւ հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով․ նա ձեռնասալյակով է տեղաշարժվում եւ ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։

Թերեւս, այս որոշումը կայացվել է հռչակված «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարեւորվում է քայլը, ոչ արդյունքը։


Կից նյութն այստեղ՝ Armenia hires ex-Sen. Dole for US talks amid flare-up with Azerbaijan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել