Գրեթե մեկ տարի Ատլանտյան օվկիանոսում կանգնած է խոշոր գիտահետազոտական նավ, որին նայելիս տպավորություն է ստեղծվում, թե այն անհույս սառել ու մնացել է օվկիանոսի մեջտեղում։ Նավին մոտենալու բոլոր փորձերը մշտապես ձախողվում են։ Ճանապարհորդները հեռվից նկատում են, որ դրա մեջ մարդիկ կան, սակայն ինչո՞ւ «Պոլյարշտերնա» նավի անձնակազմը չի ցանկանում, որ իրենց անհանգստացնեն։

Գիտահետազոտական նավը գտնվում է Գերմանիայի բալանսում և Անտլանտյան օվկիանոսի հյուսիսային հատված է հասել 2019 թ. հոկտեմբերիին։ «Պոլյարշտերնի» անձնակազմը բաղկացած է 19 պետության ներկայացուցիչ հանդիսացող 19 գիտնականից։ Նրանք միջազգային բևեռային արշավախմբի անդամներ են։

Գիտնականները MOSAiC նախագծի շրջանակներում ուսումնասիրում են կլիմայական փոփոխությունների մեխանիզմները, ինչի համար էլ մեկ տարի շարունակ կանգնած են օվկիանոսում։ Ուսումնասիրում են ծովերի ու սառույցների վիճակը, և նման երկար գիտահետազոտական արշավ կատարվում է վերջին հարյուրամյակում առաջին անգամ։

«Պոլյարշտերնը» կառուցվել է 1982 թ. որպես գիտահետազոտական լաբորատորիա։ Իր գոյության ընթացքում այն տարատեսակ ծովերում է գտնվել։ Նավում ավտոնոմ աշխատանքը կարող է տևել 80 օր, ապա այն արշավախմբին վերադարձնում է ափ՝ հեշտությամբ անցնելով 1,5 մ հաստություն ունեցող սառույցի միջով։ Սակայն այս անգամ նավի անդամները չեն պատրաստվում վաղ վերադառնալ։ Նավը շատ դանդաղ մոտենում է Գրենլանդիային։

Նախագծի արժեքը ռեկորդային է՝ 140 միլիոն եվրո, և գիտնականները դրան պատրաստվել են տարիներ շարունակ։ Չնայած որ մոտակա ժամանակներս կլրանա «Պոլյարշտերնի» 40-ամյակը, նավը կահավորված է ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ արշավախմբի յուրաքանչյու անդամ հատուկ պատրաստություն է անցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել