Հանրահայտ երգչուհի Լեդի Գագան նախօրեին ցուցադրել է «911» երգի տեսահոլովակը, որում հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստից տարրեր կան:

Կարելի է ասել, որ այն «Նռան գույնը» ֆիլմի այլընտրանքային տարբերակն է, որտեղ Գագան, փարաջանովյան խորհրդանիշներով շրջապատված, մասնակցում է տարբեր ծեսերի, հանդես է գալիս տարբեր կերպարներով։

Առաջին իսկ հայացքից ֆիլմի հետ մտազուգորդում են առաջացնում գետնին թափված կարմիր նռները, ավելի ուշ հայտնվում են նաև «Հայկական կինոփառատոն» ցուցանակը և «Նռան գույնը» կինոֆիլմի պաստառը։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինխը, որը համագործակցել է Ջուլիա Ռոբերտսի, Ջենիֆեր Լոպեսի և մի շարք այլ համաշխարհային աստղերի հետ։ Հայտնի է, որ նա հաճախ է խոսել իր արվեստի վրա Փարաջանովի ազդեցության մասին, ուստի զարմանալի չէ, որ Գագայի հետ աշխատանքում նա որոշել է փարաջանովյան խորհրդանիշները համատեղել երգչուհու տարբերվող կերպարի հետ։

Кадр из клипа Леди Гага 911Кадр из клипа Леди Гага 911Кадр из клипа Леди Гага 911Кадр из клипа Леди Гага 911

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել