Հոս նախկին իրավապաշտպան պարոն Սաքունցը հայտնում է մեզ, որ «եկեղեցու ու պետության անջատ լինելը խղճի ու համոզմունքների ազատության երաշխիք է»։
Այս հավատամքը մեր լիբերաֆաշիստների շրջանում խիստ տարածված է, բայց, ինչպես հայտնի է մեր լիբերաֆաշիստները տառապում են գիտելիքների սուր պակասից, այն է՝ տգետ են։
Ուստի, սիրելի պստիկներն և մեծիկներ, եկեք չծանրաբեռնենք ինքներս մեզ նրանց արտաբերած ախմախություններով և մի քիչ լսենք պետական եկեղեցիների մասին։
Նախ և առաջ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում Անգլիայի եկեղեցու վրա։ Այն պետական է և նրա գլուխը Անգլիայի միապետն է։ Անգլիայի եկեղեցու 26 եպիսկոպոսներ, ի պաշտոնե, Լորդերի պալատի անդամ են։ Իսկ եպիսկոպոսներին նշանակում է միապետը՝ վարչապետի ներկայացմամբ։ Ձեզ ավելին ասեմ, Անգլիայի դպրոցների մոտ 25%-ը գտնվում են եկեղեցու խնամակալության տակ։
Ինչպես հասկանում եք, խղճի ու համոզմունքների հարցում Անգլիայում գործերը լավ չեն։
Անցնենք եվրոպական մի այլ միապետության՝ Նորվեգիային։ Մինչև 2012թ․-ը այս երկրում կար պետական եկեղեցի։ Հետո որոշեցին, որ լավ չի այդպես ու եկեղեցին պիտի իր ներքին կյանքի ու դոգմատիկայի հարցում անկախ լինի պետությունից և այդպես էլ արեցին՝ անջատեցին եկեղեցին պետությունից։ Մնացած հարցերում բան չփոխվեց - եկեղեցականները շարունակում են համարվել պետական ծառայողներ, եկեղեցու գլուխը Նորվեգիայի միապետն է։ Եկեղեցու ծախսերը հոգում են պետությունը, տեղական իշխանությունները և հենց համայնքները։
Դանիական թագավորությունում էլ նույնատիպ վիճակ է։ Դարձյալ միապետի գլխավորած պետական եկեղեցի, որի ֆինանսավորման համար կա հատուկ հարկ։
Բայց անցնենք հանրապետություններին։ Ֆինլանդիան։ Ֆորմալ առումով այնտեղ եկեղեցին պետական չէ, բայց դա չի խանգարում, որ այն գոյատևի եկեղեցական հարկի շնորհիվ, որը հավաքում է պետությունը։
Կամ օրինակ՝ Իսլանդիան։ Եկեղեցին պետական է կամ պետականի հաշիվ է նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են օրինակ՝ Հունաստանն ու Շվեդիան։
Ինչպես հասկանում եք, բոլոր այս երկրներում խղճի ու համոզմունքների հարցում լրջագույն խնդիրներ կան։ Թերևս պարոն Սաքունցին գործուղման ուղարկենք լուսավորչական առաքելությամբ։
Այս ամենին հակառակ օրինակ՝ ԽՍՀՄ-ում իր պետական աթեիզմով, ինչպես նաև Չինաստանում խղճի ու համոզմունքների հարցերն, անկասկած, երաշխավորված էին։
Լավ, բա հիմա ո՞րն է ճիշտ` եկեղեցու պետությունից անջատ լինե՞լը, թե՞ չլինելը։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը դոգմա չեն։ Ավանդական, պատմական, մշակութային, ազգային և այլ իրողություններից ելնելով՝ երկուսն էլ կարող են ընդունելի ու հիմնավոր լինել այս կամ այն երկրի համար։ Ու ամեն դեպքում այդ հարցը որևէ իրավունքի կամ ազատության երաշխավորված լինել-չլինելու հետ որևէ կապ չունի։