Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է երեկ` սեպտեմբերի 14-ին, Սոչիում Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի երկարատև հանդիպմանը` այն բնորոշելով որպես որոշիչ այն հարցում, թե արդյոք Լուկաշենկոն կկարողանա հաղթահարել իր դեմ սկսված բողոքական շարժումը:

Պարբերականը նշում է, որ Պուտինը կարծես ժամանակ առ ժամանակ ձանձրացել է հանդիպման ժամանակ, երբ Լուկաշենկոն երկար մենախոսություն է սկսել: ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին 1,5 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի, որը Լուկաշենկոյին կարճաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա խուսափել տնտեսական ճգնաժամից:

Վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինը համակրանք չի տածում Լուկաշենկոյի նկատմամբ, չի վստահում նրան, սակայն միևնույն ժամանակ չի ցանկանում, որ փողոցային բողոքի ակցիաները մարտահրավեր նետեն Ռուսաստանին այդքան մոտ երկրի իշխանություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել