Tert.am-ը գրում է․

Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով` Արևմուտքը կարող է զսպել Թուրքիային, եթե ցանկանա, բայց հարցը հենց դա է` արդյոք կցանկականա՞, թե՞ ոչ:  Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Թուրքիայի միջերկրածովյան քաղաքականությանը և ՆԱՏՕ-ում դրա առթիվ եղած դժգոհությանը:

«Թուրքիան վերջին տարիներին` Էրդողանի իշխանության շրջանում, վերացրեց ամբողջությամբ, մեկ կողմ դրեց դիվանագիտական ավանդույթները և արտաքին քաղաքականությունը ծառայեցրեց իր ներքին շահերին: Ամբոխավար քաղաքականության, ժողովրդին հաճելի թվալու համար անընդունելի ելույթներ ունեցավ և անընդունելի գործողություններ էլ իրականացրեց. Արևելյան Միջերկրականում քաղաքականությունն էլ հենց նման մի օրինակ է»,- ասաց նա:

Նշենք, որ Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել է Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս առիթով եվրոպացիներին կոչ էր արել ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել