Բռնվեք, որ աթոռից չընկնեք: Նիկոլ Փաշինյանը Բնապապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել մարդու, ով ավարտել է ՈւՇԱԴՐՈՒԹՅՈւՆ՝ Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետը։ Այսինքն՝ նշանակվել է մարդ, որ զրոյական մասնագիտական գիտելիքներ ունի: Միգուցե նշանակվածը լավ պաշտոնյա լիներ արվեստի ու մշակույթի ոլորտում, բայց Բնապահպանության տեսչությու՞ն, որտեղ խորացված ու փորձագիտական մակարդակի մասնագիտական գիտելիքներ են հարկավոր: Չէ որ սա քաղաքական պաշտոն չէ: Չէ որ սա այսպես կոչված մասնագիտական պաշտոն է: Իսկական զավեշտ: Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ բնության հանդեպ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքի և պատկերացումների մասին: Այո, պարոն Փաշինյան, կեցցեք: Շարունակեք նույն ոճով ու շատ շուտով կհասկանաք, թե ինչ ասել է փոսն ընկնել:

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել