Վերջերս համացանցը գրավեց Մարիամ Փաշինյանի «սեքսուալ» վիդեոն։ Ոմանք սկսեցին հայհոյել, ոմանք՝ նշել, որ դա նրա անձնական կյանքն է, ոմանց կարծիքով էլ նա ընդամենը երեխա է։

Մարիամին թերևս կարելի է արդարացնել։ Սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի փոխում առկա իրողությունը։
Իսկ իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որին ակնհայտորեն չպետք է դուր գան իր աղջկա սեքսուալ հատկությունների վերաբերյալ հանրային քննարկումները, չի կարողանում այդ ամենի դեմն առնել։ Նիկոլը, փաստացի, չի կարողանում զսպել սեփական կնոջն ու դստերը:

Չմոռանանք նաև մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումները Աննա Հակոբյանի «փախուստի» և գիշերվա երկուսին ալկոհոլի ազդեցության ներքո տուն վերադարձի մասին։

Ի վերջո, այս ընտանիքի քաջագործություններն այնքան հանրային են ու շատ, որ առանձին թվարկելու իմաստը բացակայում է։

Արդյո՞ք նույնիսկ սեփական ընտանիքի անդամների վրա ազդեցություն չունեցող մարդը կարող է ղեկավարել մի ամբողջ երկիր, լինել բանակի գլխավոր գերագույն հրամանատար։

Թվում է, թե մանրուքներ են, բայց դե, ինչպես կասեր մեծն Փաշինյանը, սատանան մանրուքների մեջ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել