Politik.am-ը գրում է․
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի թիմակից, ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ջան, աչքովս ընկավ Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն, ճիշտն ասած այն չանվանել որպես խայտառակություն՝ պարզապես չեմ կարող և մեղք է։ Փաստորեն իբր հերքվում է, թե տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, զենքի ու փամփուշտի խնդիր է եղել, Խաչատուրովը «բիլիարդ խաղալուց» է եղել, մինչդեռ բոլորս ենք հիշում անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, տարբեր զինվորների, սպաների ու զինվորականների «գոռոց-գոչոցները։ Լավ, ես հո գիտեմ, չէ՞, որ հենց իմ բարեկամն է Ջաբրայիլում երկու օր փչացած տանկի մեջ մնացել ...։ Էս ի՞նչ անհեթեթություններ ենք լսում»:
Այս գրառման արդյունքում երկու հարց է առաջանում։ Առաջին, թե որտեղից Բաբաջանյանի թիմակցին «Ապրիլյան պատերազմի մասով ԱԺ քննիչ հանձնաժողովի մեկ-երկու արձանագրություն»։ Երկրորդ․ երբ է պատրաստվում ԱԱԾ-ն հայտարարության հեղինակին և նրա բարեկամին հրավիրել բացատրություն տալու։ Սա հանցագործության մասին հաղորդում է, որն անպայման պետք է ուսումնասիրվի, եթե իհարկե սա իշխանության պատվերով չի դաշտ նետվում։
Խնդրի կապակցությամբ այսօր իր մտահոգությունն էր ահյտնել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․«Պարզվում է՝ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի՝ գաղտնի նյութեր պարունակող զեկույցը չպարզված հանգամանքներում հայտնվել է այդ նյութերին ծանոթանանալու որևէ իրավասություն չունեցող անձի ձեռքերում: Ավելին, տվյալ անձը հանրայնացրել է այդ տեղեկությունները: