Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել այս հակահիգիենիկ լպիրշության իմաստը:
Մենք սրա համար չենք պայքարել,
մի վերածեք մեր պայքարը կրկեսի...
Մենք հպարտ ենք, որ մեր սկսած պայքարը պսակվեց հաղթանակով: Մենք հպարտ ենք, որ մեր մի քանի օր տևած պայքարից հետո քաղաքում անգամ մեկ հատ կոտրված ապակի չմնաց, երբ անգամ այդքան «առաջադեմ» եվրոպական երկրներում մի քանի ժամանոց ցույցից հետո մնում են վառված մեքենաներ և քարուքանդ եղած խանութներ:
Մենք հպարտ ենք, որ մեր պայքարին միացավ ամբողջ ազգը, և որ սա ուղղակի «50 դրամի» հաղթանակ չէր, որ սա միայն երիտասարդության հաղթանակը չէր, սա ազգի միասնության, հույսի, հավատի, սիրո, միմյանց նկատմամբ հարգանքի և ուշադրության վերականգնման հաղթանակ էր:
Ու խնդրում եմ` տեսանյութը դիտելիս, մեկնաբանություններում պայքարը սկսած երիտասարդության ու առավել ևս պայքարին միացած ազգի հասցեին ավելորդ բաներ չգրել:
Մեր պայքարը դեռ շարունակվում է, սա առաջին հաղթանակն էր, և պետք է թույլ չտալ «մի քանի անլվայի» ստվեր գցել մեր պայքարի և մեր առաջին հաղթանակի վրա: