Հարգելի «Լիդիան Արմենիա», հարգելի ՀՀ կառավարություն և մյուսներ,

Սրտներիդ ուզածի չափով ում հետ ուզում եք, ինձ ու «Կանաչ ապագա» շարժումը կապեք, աֆիլացրեք, նույնականացրեք, բանբասեք, կեղծ լուրեր տարածեք, ֆեյքեր աշխատացրեք, սրտներիդ ուզածի չափով ընկեք դավադրությունների տեսությունների գիրկն ու դուրս մի եկեք: Մեզ բնավ չի հետաքրքրում, թե դուք մեզ ում հետ եք կապում: Մենք չենք պատրաստվում ո՛չ արդարանալ, ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, ո՛չ էլ այլ բան անել: Մենք խոսում ենք երևույթներից, մենք քննարկում ենք երևույթները, մենք թիրախավորում ենք խնդիրները և փորձում ենք դրանց լուծումներ գտնել: Մեզ հետաքրքիր չեն անձերը, առավել ևս` անձեր քննարկելը` անկախ նրանից, թե ձեր ու մեր ճաշակը անձի մասով ինչքանով է համընկնում: Մենք խնդիր չունենք ոչ մեկի հետ` ներկա, նախկին, նախկինի նախկին: Զրո խնդիր: Մեզ չեք կարող ներքաշել ու զբաղեցնել աննպատակ ու անպտուղ բանավեճերով: Մենք մեր գործն ենք անում և շարունակելու ենք անել: Մենք մեր երազանքի հետևից ենք գնում և մենք մեր երազանքին հասնելու ենք, չկասկածեք: Բարի խորհուրդ բոլորիդ` համակերպվեք այս մտքի հետ ու հանգիստ ապրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել