Ամուլսարի պահնորդները, քաղաքացուն քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել, նրան այնտեղից ուշագնաց վիճակում հանել են։
Այսպիսի իրադարձությունների պակաս չի լինելու, ու ես դրա մասին դեռ շաբաթներ առաջ ահազանգել էի։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկու տարի զբաղված է «Լիդիանին» ու բնապահպաններին սիրաշահելով կոնկրետ որոշում կայացնելու փոխարեն։
Նիկոլ Փաշինյանը հարկատուներից աշխատավարձ է ստանում ոչ թե որոշումներ կայացնելու, այլ իր վարկանիշը պահելու, դրա համար պոպուլիստական որոշումներ ընդունելու, անզուսպ PR-ով զբաղվելու համար։
Մի կողմից՝ բյուջեն լցնելու ցանկությունը, մյուս կողմից՝ հասարակության ընդվզումը, ու Նիկոլ Փաշինյանը վախենում է որոշում կայացնել Ամուլսարի հարցով, ինչի հետևանքով Ջերմուկում իրավիճակի էսկալացիա է ակումլացվում դրանից բխող հետևանքներով։
Հասարակությունը վճարում է Փաշինյանի անգործության հետևանքների համար։