Եկեք արձանագրենք՝ Նիկոլը ու իշխանությունը զավթած իր քաղաքական ռեժիմը, ինչպես մյուս բոլոր ոլորտները, ամբողջությամբ ձախողել են նաև ողջ տնտեսական քաղաքականությունը։ Ըստ էության՝ այլևս անհնար է «Պողոսին» կերակրել կեղծ խոստումներով և տնտեսական հեղափոխության մասին հեքիաթներով։ «Հաց և տեսարաններ» կարգախոսի ժամանակերը, համաձայնեք անցել են։ Նիկոլը սպառել է սոցիալական պոպուլիզմի ողջ պաշարը, ինչի վրա եկավ իշխանության։
Իսկ հիմա մաթեմատիկա, թվեր, թվեր, թվեր.
Հհ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման 10 տարվա մեջ, վերցրել է $1,8 միլիարդ վարկ, այսինքն տարեկան $180 միլիոն
Հհ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը իր կառավարման 10 տարվա մեջ վերցրել է $4,9 միլիարդ վարկ, այսինքն տարեկան $490 միլիոն
Հեղափոխական Նիկոլը, 2 տարվա մեջ վերցրել է $1,6 միլիարդից ավել վարկ, այսինքն տարեկան $800 միլիոնից ավել։
Հիմա ես չեմ դուք եք, թալանը ու կոռուպցիան պոզով պոչով է լինո՞ւմ, չէ՛,թալանն այլ ձև չի լինում։
Հ.Գ. Սրանք թքած ունեն ուղեղի առկայության կամ բացակայության վրա։