Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այն հետաձգվեց երրորդ նախագահի առողջական խնդիրներ ունենալու պատճառով նիստին ներկա չլինելու հետևանքով:

Նիստի մեկնարկին դատավոր Վահե Միսակյանը խնդրեց տեղեկացնել, թե ովքեր են ներկայացել նիստին: Բոլոր ամբաստանյալները, բացառությամբ Սերժ Սարգսյանի, ներկա էին:

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին հայտնեց, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է, նա ստուգվել է համապատասխան բժշկի կողմից, արձանագրվել է սուր շնչառական վարակ, բարձր ջերմություն, ցուցված է համապատասխան բուժօգնության ստացում և տնային ռեժիմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել