Armsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Twitter-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Նրան հարց էր տրվել այն մասին, թե ինչ մասնագիտություն կընտրեր Հոլանդը, եթե չլիներ ֆուտբոլիստ:

«Ռեփեր կամ ֆերմեր»,- պատասխանել է Հոլանդը։

Հարցին, թե ինչն է նրան դրդում ամեն օր մարզվել, ֆուտբոլիստը պատասխանել է. «Միայն մի բան … լավագույնը լինելու ցանկությունը»:

20-ամյա նորվեգացին գերմանական ակումբ է տեղափոխվել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգից» և Բունդեսլիգայի 15 խաղում դարձել էր 13 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել