Շատ հետաքրքիր նորություններ են գալիս Թուրքիայից։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Հաքարը թուրքական "Անադոլու" պարբերականին տված իր հարցազրույցում բառացիորեն հայտարարեց, որ Թուրքիան հանդիսանում է արցախա֊ադրբեջանական հակամարտության կողմերից մեկը։
Իրհարկե նախարար Հաքարը այս հայտարարությունը արեց այն կոնտեքստի ներքո, թե Ադրբեջանը և Թուրքիան եղբայրական պետություններ են և Ադրբեջանի խնդիրները նաև Թուրքիայի խնդիրներ են ,սակայն այս բացատրությունը չի նվազեցնում մեզ համար հայտարարության քաղաքական և դիվանագիտական նշանակությունը։
Ասածս ինչ է...
Կարծում եմ,որ սա շատ լավ հնարավորություն է մեզ համար միջազգային քաղաքականության մեջ շատ հստակ մատնանշել թուրքերի դեստրուկտիվ դերը տարածաշրջանային անվտանգության առումով։
Կարծում եմ ,երկար բացատրել պետք չի, թե ի՞նչ "նվեր"արեց մեզ Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Հիմա շատ կարևոր է ,որ հայկական դիվանագիտությունը բոլոր հնարավորությունները օգտագործելով առավելագույն "օգուտ" քաղի ստեղծված իրավիճակից։
Կարծում եմ իրար ճիշտ հասկացանք )
Հ.Գ. Այնպես չի, որ թուրքերը մեզ նորություն հայտնեցին վերը նշված հայտարարությամբ, սակայն սա բացում է մեր առջև շատ լուրջ հնարավորություն ,որ որոշ միջազգային հարթակներում թուրքերին ցույց տանք իրենց իրական տեղը...