Ի սկզբանե Նիկոլի լակոտանոցը չկարողացավ ճիշտ կազմակերպել մեր պետության ո՛չ կառավարումը, ո՛չ արտակարգ իրավիճակում ճիշտ ուղղորդել ու ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ հակահամաճարակային պայքար մղել։ Շատ կարևոր էր, որ այս պայքարի արդյունքում ոչ թե սեփական քաղաքացիներին էր պետք փռել ասֆալտին, այլ՝ պարգևավճարված բոլոր թրաշամանուկ չինովնիկներին, ովքեր էդպես էլ չկողմնորոշվեցին՝ կորոնավիրուսը պինցետով հանեն, տնական արաղով ախտահանեն, բժշկական դիմակներ կրեն, թե՝ կտորե։ Մի տեսակ պայքարելու իմաստն էլ կորավ, երբ էդքան հեշտ ու հանգիստ Նիկոլի ընտանիքը հաղթահարեց կորոնաբլեֆը։
Ու էսօր անամոթաբար մեր 3 միլիոն Վարչապետերից մեկին արտոնություն տրվեց թթվածին շնչելու, իսկ մյուս բոլոր Վարչապետերը, հպարտ քաղաքացիները ու ժողջանը նորից խախտված իրավունքներով պետք է խեղդվեն ու ստեղծեն բոլոր նախադրյալները՝ դիմակահանդեսի երկրորդ արարի...
«Կրեք դիմակ, շնչահեղձվեք ու սնկային թոքաբորբով վարակվեք, ժողջան, սիրում եմ ձեզ, հպարտ եմ ձեզնով։ Կրեք դիմակ, որ մենք փող կուտակենք»։ Արտոնյալ վարչապետ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Sona80.aghekyan/posts/2808147149472524
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել