Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, որոշել է իր մտադրությունների կամ ասելիքի արտահոսքը կազմակերպել աներձագի, քավորի միջոցով։ Հրաչը դարձել է լրատվական աստղ, հիմա էլ՝ քավոր, «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն ասում է՝ հայտնի սկանդալային ձայնագրությունն արվել է Վանեցյանի կողմից։ Տղերք, էս ի՞նչ մանկապարտեզ է, դուք իշխանություն եք, փաստ ունեք՝ ոչ թե քարոզչական ֆոն ստեղծեք, այլ կոնկրետ գործեր հարուցեք, հակառակ պարագայում՝ սուտ մատնության հետևանքով ձեր դեմ կարող են գործեր հարուցվել։ Ի վերջո, սա ոչ թե դեղին մամուլ է, այլ՝ պետություն, որտեղ պետք է գործի օրենքը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: