Ես մի քանի հարց ունեմ Թորոսյանի արձակուրդի հետ կապված: Եթե նա 2018-2019 թվականնից ունի չօգտագործված արձակուրդի կուտակված օրեր, ուրեմն նա կարողացել է աշխատել այդ տարիների ընթացքում առանց արձակուրդի, ընդ որում այդ ընթացքում համավարակ չի եղել: Հիմա ինչո՞վ է պայմանավորված իր այս հապճեպ արձակուրդը համավարակի պայմաններում: Մենակ չասեք, որ օրենքի պահանջ է: Իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները բազմիցս ապացուցել է, որ իրենք համար օրենք չկա, իրենք ինչպես կցանկանան, այդպես էլ կանեն, ի՞նչ օրենք: Բա ո՞վ էր մի քանի շաբաթ առաջ գոռում, որ Հայաստանը պատերազմական վիճակում է կորոնավիրուսի պատճառով, իսկ ընդդիմությունը սենց-նենց: Հիմա ի՞նչ, համարենք, որ պատերազմն ավարտվել է: Եթե այդպես է, ու Արսեն Թորոսյանը հանգիստ խղճով արձակուրդ է գնում, ուրեմն վաղը ակնկալում ենք բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պահանջը չեղարկող որոշում:
Հա, ու մի բան էլ: Պարետատունը հանկարծ քնից արթնացել է և հասկացել է, որ Արսեն Թորոսյանն արդեն 5 ամիս է ինչ ուզում անում է պետական փողերը: Անհարգելի Պարետատուն, ուշ է, արդեն բոլորս հասկացել ենք, ինչ է կատարվում: Հիմա չփորձեք Թորոսյանի վրա գցեք ամբողջ մեղավորությունը, նա ինչ արել է ձեր դաբռոյով է արել:
#հրաժարական_տվեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել