Այս մարդուն անձամբ չեմ ճանաչում ու, բնականաբար, կասկածի տակ չեմ կարող դնել նրա մարդկային կամ մասնագիտական որակները, սակայն նրա թեկնածության հարցում լուրջ վերպահում ունեմ։ Շաթիրյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել խորհրդարանական ինստիտուտի հանդեպ, երբ անցած նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դարձավ իշխող «Իմ քայլի» առաջադրած անդամը, բայց երբ չընտրվեց հանձնաժողովի նախագահ, իր պաշտոնավարումը աննպատակահարմար համարեց, հեռացավ։
Հիմա եթե կառավարությունն առաջադրում է նրա թեկնածությունը, դրանով Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, թքում է խորհրդարանական ինստիտուտի վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/3142939242422265
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել