նրանց , ովքեր գերագնահատում են իրենց քաղաքական դիրքը, իրենց անձը մնացած մարդկանցից` հայացք գցելով վերևից, ապա պետք է փաստել, որ ձեր ճանապարհը կարճ է լինելու: ՀՀ գործող իշխանությունների որոշ անդամներ անընդհատ խոսում են իրենց «ժողովրդի կողմից ստացած մանդատի», «70 տոկոս լեգիտիմության» ու մշտապես պոպուլիստական թեզերի մասին։ Թրաշամանուկները էյֆորիայի թմբիրի տակ `մոռանում են ,թե իրականում ովքեր են իրենք և ինչպես են հայտնվել իշխանության: Անընդհատ խոսելով ժողովրդավարությունից ,լեգիտիմությունից ,նրանք չեն հասկանում, որ երկրի թիվ մեկ պատասխանատվությունն ընկած է հենց իրենց ուսերին և իրենց «թավշյա» առաջնորդի ուսերին: Առաջնորդի, որը իր պոպուլիստական սուտ կոչերով արդեն երկու տարուց ավելի սնում է մի ամբողջ ազգ: Անընդհատ կոչ անելով ազգին ,որ« արդեն իսկ կատարել են հպարտ քաղաքացիներին խոստացած բոլոր պարտավորությունները, քանի որ իրականություն են դարձրել թավշյա հեղափոխությունը և ձերբազատվել են նախկին թալանչի ռեժիմից»: Սա է միայն «թավշյա» ռեժիմի միակ ձեռք բերումը այս ընթացքում: Սակայն այսօր փաստացի ազգի մեծ մասը դուրս է եկել էյֆորիայից ու փորձում է հնարավորինս արագ փրկել երկիրը այս ֆարսից, այս իշխանությունից, ովքեր բացի երկիրը միջազգային հարթակներում խայտառակելուց, բյուջեն մսխելուց ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեն: Ովքեր շատ արագ տեմպերով քանդում են հայի ավանդական ընտանիքը,հայկական մշակույթը,հայոց պատմությունը, հայ եկեղիցին,հայկական բանակը ու բոլոր այն արժեքները, որոնք մեր պետականության հիմնասյուններն են: Ու քանի որ տարված են իրենց անձի կայանալու ու մեծարելու խնդրով անտեսել են,որ հայ ժողովուրդը միշտ պայքարող է, պահպանողական է, մոռանում են, որ հայը վաղվանից չվախեցող է ,իսկ անցյալից սովորող: Ժամանակն է, որ գործող իշխանությունը օր առաջ հրաժարական տա ու հեռանա քաղաքական դաշտից, քանի դեռ ժողովրդի համբերության բաժակը չի լցվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1216078442083268&id=100010433703964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել