Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման։ Տակից։
Սերժ Սարգսյանը իր նախագահությունը սկսեց հայ-թուրքական արձանագրություններով։ Բացահայտ։
Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում էր Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների։
Քոչի մասին էսօր չեմ խոսի։
Իմ խելքը չի հերիքում։ Հլա եկեք հասկանանք, թե ինչու՞ պիտի ՀՀ ղեկավարելու նախապայման լինի Թուրքիայի հետ հարաբերությունները։
Եվ ամենակարևորը, ու՞մ է պատկանում ՀՀ իշխանությունը, ով աշխատանքի ղեկավարներ ընդունելիս դեմները դնում է Թուրքիայի հետ հարաբերուէյունները։
Եկեք բարձրաձայն մտածենք։
Ասենք էդ մեկն Արևմուտքն է։ Բանկրներ են թե Պրեզիդենտներ, էական չի։ Ասենք Նատոն է։ Տրամաբանական է, որ Նատոն պիտի ՀՀ-ից հանել տա ռուսական ռազմաբազան, իսկ դրա համար պետք է, որպեսզի փակված լինի Հայկական Հարցը՝ այսինքն Արցախի խնդիրը և Ցեղասպանության հարցը։ Արցախի խնդիրը կլուծեն ազատագրված շրջանների վերադարձով, Ցեղասպանության հարցն էլ կփակեն քավոր-սանիկություն հաստատելթվ թուրքերի հետ։
Վսյո։
Էդքանից հետո ռուսներից կպահանջեն հանել ռազմաբազան։ Սա մեկ սցենար։
Բայց նիուժե՞լի ռուսների ազդեցությունը ՀՀ-ում էդքան թույլ ա, որ էսպիսի խաղեր են կարողանում տալ։ Կամ մի՞թե Նատոյի առաջ Ռուսաստանն էդքան ընկրկել ա, ու պատրաստ ա հանձնել ՀՀ-ն, թողնելով այլոց ազդեցության տիրույթում։

Մյուս տարբերակը ենթադրում է, որ իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին կամ հայ մաֆիային ու կոչվում է ,,տիպային,, ախտաբանական պրոցես։ Այսինքն իրավիճակն այնպիսին է, որ ով էլ լինի ՀՀ ղեկավարը, սթափ դատողության պայմաններում անելու է նույն քայլը։ Դա հնարավոր է, եթե ռուսը էնքան է ապականում ու շահագործում ՀՀ տարածքը իր ազդեցությամբ, որ ավելի լավ է թուրքերի հետ մի կերպ գոյակցել, ինչ լինում է թող լինի, միայն թե ազատվենք ռուսական թարախից։
Բայց մի՞թե ռուսն էնքան հիմար ա, որ չի տեսնում, թե իր վայրագությունը ինչպես է պատճառ դառնում իր ազդեցության գոտուց ՀՀ կորստին։
Չգիտեմ։
Մի բան ասեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել