Սերժ Սարգսյանի ասուլիսի դիտելիությունը շատ բարձր աստիճանի է եղել, ամբողջ մեդիածածկույթը, գրվող նյութերի քանակը TOP է եղել: 80%-ից ավել նյութերի քանակը նվիրված է եղել Սերժ Սարգսյանի ասուլիսին,ըստ քաղաքական գործիչների մոնիթորինգի տվյալների: Արդեն երեկվանից Սերժ Սարգսյանը տվեց մեկնարկը, բացելով շատ ու շատ փակագծեր: Նրա ամեն մի բառը մի նոր բացահայտում էր,նրա ամեն մի խոսքը մի նոր ճշմարտություն էր և, որ ամենա կարևորն է, նա բացեց մարդկանց աչքերը տալով ճշմարիտ պատասխաններ:
Պատասխաններ`որի շնորհիվ բոլորը վերջնականապես իմացան և իրազեկվեցին թե որն է իրական ճշմարտությունը`փակելով այն էջը, որում այսքան տարի տեղ էր գտել նախկին ընդդիմադիր գործիչների կողմից տարածված կեղծիքներն ու միֆերը:
Այո´, նախագահի խոսքին բոլորն էին անհամբեր սպասում սկսած նախագահից: Սերժ Սարգսյանը ինչպես նախկինում այնպես էլ հիմա կատարեց իր բոլոր խոստումները`չի եղել գեթ մեկ հարց,որ չունենա պատասխան, եղան հարցերի քչություններ, բայց պատասխանների`ոչ:

Իսկ այդ ճշմարիտ պատասխանները,որոշ թափթփուկների մոտ հորմոնալ շեղումներ են առաջացրել, դե բնական է`«էշն ինչ իմանա,թե նուշն ինչ է»: Բայց գիտակից ու բանիմաց քաղաքացին թեկուզ լուռ, բայց իր հոգու խորքում հասկացավ թե ինչպիսին պետք է լինի երկրի իրական ղեկավարը, թե ինչպիսի խոսք պետք է ունենա իրական պետական գործիչը: Իսկ թափթփուկների այդ կույտի բառաչանքները ապացույց է, որ նրանք հեռու են պետական մտածողությունից, քանզի նրանց համար գերադասելի է անձնական շահը այլ ոչ թե պետականն ու ազգայինը:

ՀԳ Իսկ հիմա եկեք արձանագրենք`Սերժ Սարգսյանինը Իսկանդերն ու U-300-նա իսկ Նիկոլինը կլուբնիկն ու սուտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել