Հիշում եք երևի մի քանի անգամ նկարագրել եմ , թե երկբևեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր շրջապատի համար։ Բիպոլյար աֆեկտիվ խանգարումներով տառապող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության և պետության համար: Մարդ, ով տառապում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով՝ մեկ քարոզում է եկեղեցին և մեծ շքախմբով հաճախում եկեղեցի, մեկ էլ անդրադառնում է աղանդներին՝ ասելով, որ պետք է միանան բոլոր աղանդները: Մեկ քարոզում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը անկախ է և մեկ էլ հրահանգ է իջեցնում իր ֆանատներին՝ փակել դատարանների մուտքերն ու ելքերը: Ինչպե՞ս բնութագրել այս ամենը:
Բազմիցս անդրադարձել եմ նմանատիպ սցենարների և կարծում եմ՝ այն պետք է նորից ու նորից կրկնել: Լինելով բժիշկ՝ բազմաթիվ անգամ շփում եմ ունեցել նման հիվանդների հետ: Որոշ մարդկանց մոտ գնալով է՛լ ավելի է սրանում առողջական վիճակը (մանիակալ համախտանիշ): Ուզում եմ դարձյալ նկարագրել նման դեպքի առանձնահատկությունները:
Այն կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսևորումներով, սկսած լավազգացողությունից (էյֆորիա) մինչև ընկճվածություն (դիսֆորիա) և դյուրագրգռություն: Մանիակալ փուլի հիմմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը: Հիվանդն արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր (օրինակ՝ հռչակվել որպես Պապ թագավոր, Հիսուս Քրիստոս), խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին: Այսպիսի հիվանդներին բնորոշում է տրամադրության բարձրացումը, արտասովոր թարմությունը, առույգությունը և ուժեղ լինելու զգացողությունը: Հիվանդները դյուրագրգիռ են, տառապում են անքնությամբ, նպատակաուղղված գործողություններ են կատարում:
Հիվանդն իր ողջ շրջապատը ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են, հիվանդը խոսում է անընդհատ, ունենում է մտքերի թռիչք, ձայնը խռպոտում է (շատ խոսելուց): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Այսպիսի հիվանդների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը հաճախ փոփոխվում է՝ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ:
Այսպիսի պահվածքը վատթարացնում է մարդու գործունեությունը թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ոլորտներում: Այն կարող է հասնել նույնիսկ քաոսային արգելակման: Եվ այստեղ զուգահեռներ տանելով այսօրվա տիրող իրավիճակին կարող ենք հստակ արձանագրել , որ ՀՀ-ն մտել է իրական քաոսային փակուղի։
Հ.Գ. Սովորեք անգլերեն , թե չէ մոշ չեք կարող մշակել ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1213060822385030&id=100010433703964
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել