#Բելառուս

Ընդդիմության հաջողության հասնելու ամենակարևոր մեխանիզմներից մեկը գործադուլներն են: Բազմահազարանոց ցույցերի (պիկը` օգ. 16) ճնշումն, իհարկե, մեծ է, սակայն Բելառուսի պարագայում իշխանության վրա ազդեցության հիմնական լծակը խոշոր ձեռնարկությունների համակարգված և տևական գործադուլներն են: Նման ակցիաների ազդեցությունը 2012թ.-ից լճացման մեջ գտնվող բելառուսական տնտեսության համար էական հարված կլինի`զգալիորեն մեծացնելով ճնշումը իշխանությունների վրա:
Թեև գործադուլները հայտարարվել են բողոքի ակցիաների կարևորագույն բաղադրիչ, այս ուղղությամբ արդյունքները դեռևս հատվածական կամ կարճաժամկետ բնույթ են կրում, իսկ ձեռնարկությունների մեծ մասը հիմնականում շարունակում են աշխատանքը: Վերջերս ստեղծվել է նաև Ազգային գործադուլային կոմիտեն, որը կոչված է ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը, այդ թվում` ֆինանսական լծակներով:
Լուկաշենկոն գործադուլների հնարավոր ռիսկերը քաջ գիտակցում է և պատահական չէ, որ վերջին օրերին անձամբ է այցելում տարբեր ձեռնարկություններ, իսկ ներքին խողովակներով տարվող աշխատանքը անընդհատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել