Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ...
Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ... Էս ի՞նչ եք խոսում...
Ո՞նց թե նախարարը ծառա է:
Ծառային տերը չի ընտրու՞մ:
Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել...
Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ և արագաշարժ...
Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը...
Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն...
Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին:
Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը...
Չէ, վայ, մոռացա...
Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել...
Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի...